Մայրիկիս ու քույրիկիս հետ․ Արփինե Հովհաննիսյանի ընտանեկան ջերմ լուսանկարը


Արփինե Հովհաննիսյանը տևական ժամանակ էր ինչ նկատելի պասիվություն ուներ համացանցային տիրույթում։ Երբեմնի ակտիվ քաղաքական գործիչը քաղաքական բնույթի գրառումները դադարեցրեց և նախընտրեց լռություն պահպանել։

Սակայն, նշենք, որ քաղաքականությունից հեռանալուց հետո նա շարունակում էր ընդդիմադիր հայացքները պահպանել,  գրառումներ էր կատարում և փորձում իր ձայնը լսելի դարձնել հանրության շրջանում։

Նույնիսկ փողոցային պայքարի էր դուրս եկել և հանդես էր գալիս հարցազրույցներով և իշխանության մի քանի ներկայացուցիչների հրավիրում իր հետ բանավիճելու։

Բայց այժմ Արփինեն աշխատանքայի գործունեություն է ծավալում իրավաբանի իր մասնագիտությամբ և դաստիարակում ու խնամում որդուն։

Օրերս նա հայտնել էր, որ որդու ատամհատիկի արարողությունն են կազմակերպել։ Փոքրիկն ընտրել է ճարտարագետի մասնագիտությունը։

Եվ ահա Արփինե Հովհաննիսյնանը ատամհատիկի միջոցառումից ներկայացրել է ևս մեկ լուսանկար, որտեղ ինքը մայրիկի և քույրիկի հետ է։ Լուսանկարին կից նա գրել է՝ Մայրիկիս ու քույրիկիս հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями: