Հասմիկ Խոջյանը, ով սոցտիրույթում բարձր ակտիվություն ունի, այս շրաջնում գտնվում է կյանքի ամենագեղեցիկ և երջանիկ շրջափուլերից մեկում․ նա շուտով մայր կդառնա և կզգա մայրական ջերմ բերկրանքը։

Այս անգամ Հասմիկը մայրիկի հետ համատեղ մի հրապարակում է կատարել, որին կից գրել է, որ ցանկանում է մայրիկի հետ արված լուսանկարները Սուրբ Ծննդյան օրով խորհրդանշական լինեն։

Հասմիկը նաև բոլոր ծնողներին առողջություն է մաղթել և խորհուրդ տվել հետևորդներին լավ նայել ծնողների և նրանց համար ամեն բան կատարել, որպեսզի նրանք երկար ապրեն և երջանկացնեն զավակներին իրենց ներկայությամբ։

Հորդորել է հաճախ ասել նրանց իրենց սիրո մասին և ամենօրյա գործողություններով ապացուցել այդ սերը։ Այնուհետև գրառումն ավարտելիս պատմել է, որ հազիվ է մայրիկին համոզել նկարվել։

Հիշեցնենք, որ դերասանուհու մայրիկը տառապում էր քաղցկեղով։ Առողջություն ենք մաղթում դերասանուհու մայրիկին և երկար տարիների կյանք։