Մայլի Սայրուսը շտապ հոսպիտալացվել է


Երեկ շտապ հոսպիտալացվել է երգչուհի Մայլի Սայրուսը։ Նրա մոտ տոնզիլիտ (նշիկների բորբոքում) է ախտորոշվել։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջի սթորիների բաժնում։ Մայլին նշել է, որ կաշխատի ապաքինվել մինչև «Gorillapalooza»-ում նախատեսված բարեգործական ելույթը։ Բարեգործական համերգի ընթացքում գումար է հավաքվելու վայրի բնությունում ապրող գորիլլաներին փրկելու համար։

Չնայած հիվանդությանը և հիվանդասենյակում գտնվելուն, Մայլին չի հուսահատվում․ «Թող ռոք աստղերի աստվածներն ինձ ուժ տան, որ ես կարողանամ հաղթահարել այս վարակը և ուղարկել այն այնտեղ, որտեղից եկել է։ Մենք պետք է փրկենք գորիլլաներին»,- գրել է Մայլին։


Հիվանդանոցում Մայլիին այցելել է նրա նոր ընկերը՝ Քոդի Սիմփսոնը։ Նա վարդերի փնջով և կիթառով է եկել սիրելիի մոտ՝ սերենադներ երգելու։ Մայլին վայելում է նոր սիրավեպը․ «Ինձ միանգամից ավելի լավ զգացի»,- գրել է Սայրուսը՝ սիրելիի հետ լուսանկարի տակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!