Մայիսը վստահ է եղել, որ հաղթելու են և ինքը ողջ է մնալու․ հերոսի մասին պատմող տեսանյութ


Արցախյան վերջին գոյամարտում ընկած տղաներից յուրաքանչյուրը հայրենիքը այլ ոլորտներում պիտի ծաղկեցներ, բայց որոշիչ ու որոշող էր պատերազմը։ Այն ամեն բան կիսեց և կիսատ թողեց։ Կանգնեցրեց տղաների նպատակներն ու երազանքները, թողեց կիսատ, ընդհատված, փշրված։

Կիսատ ու փշրված մնացին անմահացած հերոս Մայիս Հովսեփյանի երազանքներն ու նպատակները։ Մայիսը բազմակողմանի զարգացած էր։ Դպրոցում բարձր առաջադիմություն է ունեցել։ Սպորտը, դասերը և աշխատանքը համատեղում էր։ Հիանալի շախմատ էր խաղում։ Նա ծառայության էր անցել 2019-ին Ջրականում։ Ընկերները նույնպես այնտեղ էին ծառայում։

3 ընկեր էին, 3 էլ անչափ գոհ ծառայությունից։ Մայիսին «կինոյի տղա» էին անվանում գեղեցիկ արտաքինի համար։ Զինակիցները պատմել են, որ օրեր շարունակ անառիկ են պահել իրենց վստահված դիրքը։ Մայիսը վստահ է եղել, որ հաղթելու են և ողջ է մնալու։

Հիանալի տիրապետում էր զենքին, ղեկավարել է ընկերներին, ապահովել համախմբվածությունն ու միասնականությունը։ Ոնչնացրել են մեծ թվով թշնամի։ Հավերժ հիշենք ու փառաբանենք անմահացած հերոսներին ու վառ պահենք նրանց հիշատակը։

Նրանք ողջ են այնքան ժամանակ, որքան կխոսենք ու կհիշենք նրանց։ Հերոսի մասին պատմող տեսանյութը կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: