Լիդուշիկը համացանցային հարթակներում իր երկրպագուներին արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում մեծ անակնկալ ունի նրանց համար։

Այսօր արդեն երգչուհին հայտարարեց նոր երգի պրեմիերայի մաիսն։ Այս անգամ նա նոր ոճով է հանդես եկել։ Ներկայացել է զուգերգով։ Նոր աշխատանքը ներկայացրել են Հակը և Լիդուշիկը։

Այն կոչվում է «Մամա»։ Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Մնացականյանն է, իսկ երգի հեղինակը Հակն է։ Լիդուշիկը տեսահոլովակում մի քանի կերպարներով է հանդես եկել, որոնք նորություն են։ Այդպես նա դեռ չէր ներկայացել։

Երգը սիրո մասին է, երբ գեղեցիկ զգացմունքները բույն են դնում երիտասարդ աղջկա հոգում, իսկ վերջինս զգացողությունները պատմում է մայրիկին։

«Մամա՛, իմ հոգին ուզում ա լա, մամա՛, իմ օրերը երկարել ա, երբ որ կողքիս չի նա, մամա՛, սրտիս զարկն արագացել ա, աչքերիս փայլը վկա․․․»,- հնչում են երգի բառերում։ Երկրպագուներն անչափ ջերմ են ընդունել նոր աշխատանքը։ Տեսահոլովակը կարող եք դիտել վարը։