Մահացել է 35-ամյա հայտնի դերասանը


Երեկ կյանքից հեռացել է հայտնի դերասան երեսունհինգամյա Սերգեյ Կունիցկին։ Բոթը հայտել են «Հղիության թեստ» ֆիլմի և Մոսկովյան Գուբերնսկի թատրոնի իր խաղընկերները՝ չնշելով մահվան պատճառը։ Թատրոնի կայքում նշված է՝ դերասանի մահը մեծ շոկ էր մտերիմների համար։

«Մեծ ցավով հայտոնում ենք՝ երեկ հեռացավ մեր կոլեգան՝ Սերգեյ Կունիցկին։ Տաղանդաշատ դերասանը, պայծառ ու բարի մարդը, Սերգեյը մոսկովյան Գուբերնսկի թատրոն է եկել այն ստեղծելու առաջին օրերից եղել է առաջատար դերասաններից մեկը։ Վառ ու ինքնատիպ հումորի ու պլաստիկայի տեր Սերգեյը․․․

Առանց նրա անհնար է պատկերացնել իր ներկայացումները․ Պետյա Տրոֆիմովը՝ «Բալի պարտեզում», Գորոդուլինը՝ «Յուրաքանչյուր իմաստունն էլ հասարակ է, Կուրնոսին՝ «Էներգիայով լի մարդկանցից», կուսակրոնը, Լինյերը և Լե Բրեն՝ «Սիրանո Դե Բերժերակից»․․․ Սրանք նրա դերերից մի քանիսն են։

Նա երեսունհինգ տարեկան էր դարձել հունիսի քսանին։ Հանկարծակի մահը հսկայական կորուստ է, որն անհնար է դեռևս գիտակցել և ընդունել»,- նշված է հաղորդագրության մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!