Մահացել է հայ մարզիկ Պիեր Ղուկասը


Հերթական բոթը՝ մարզաշխարհում։ Մահացել է հայ բասկետբոլիստ Պիեր Ղուկասը․ նա ընդամենը քսանվեց տարեկան էր։ Գույժը հայտնել է «Արագած» բասկետբոլի ակումբը, որի կազմում նա հանդես էր գալիս։

Նշենք՝ հունիսի քսաներեքին՝ ժամը 19։50-ին, Երևան- Սևան ավտոճանապարհի քսաներկուերորդ կիլոմետրին , բախում է եղել Mercedes, BMW, Nissan X-Trail ավտոմեքենաների միջև, ինչի արդյունքում Nissan-ը կողաշրջվել է, որի ուղևորները՝ քսանվեցամյա Պիեր Ղուկասը, քսաներեքամյա Կարինա Ղուկասը և քսանութամյա Մարիաննա Մաճկալյանը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ։

Անգիտակից վիճակում գտնվող Պիերն արագ տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական հիվանդանոց, որտեղ, ցավոք, գիտակցության չգալով, հունիսի քսանչորսին մահացել է։

Սա իրապես մեծ բոթ է մարզաշխարհի համար։ Սիրիահայ Ղուկասն իսկական հայրենասեր էր ու անչափ նվիրված իր հայրենիքում սպորտը բարձր մակարդակի պահելու գործին։ Գործընկերները նրան կհիշեն որպես հիանալի վարպետությամբ բասկետբոլիստ ու հրաշալի մարդ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!