Մահացել է հայտնի մարզիկի դուստրը


Մեծ բոթ է տեղի ունեցել հայտնի մարզիկ գոլֆիստ Կամիլո Վիլյեգասի ընտանիքում․ երեք օր առաջ մահացել է նրա միակ դուստրը՝ Միան։ Մի քանի ամիս երկու տարեկան բալիկը պայքարում էր ողնաշարի քաղցկեղի դեմ, սակայն ախտն ավելի ուժեղ գտնվեց։ Ախտորոշումն արվել է մարտին, բժիշկները վիրահատել են նրան, քիմիաթերապիա անցկացրել, սակայն ամենն արդյունք չի տվել։

«Շնորհակալ եմ կյանքին դասերի համար։ Դու ամենաուժեղ մարտիկն ես։ Հպարտանում եմ քեզնով ու մեզնով»,- օրեր առաջ գրել է երեսունութամյա Վիլյեգասը։

Հրաշքի հույս ուներ նաև աղջնակի մայրը՝ Մարիան։ «Լինել քո մայրիկը մեծագույն պարգև է իմ կյանքում։ Ամեն օր շնորհակալ եմ Աստծուն այս փորձի համար, որը մենք միասին ենք անցել։ Այո, սա ամենաբարդ շրջանն է, որը ես երբևէ ապրել եմ, բայց այն հիանալի է»,- գրում էր Մարիան։

Կամիլոյի և Մարիայի մտերիմները նշում են՝ ցավում են ընտանիքի հետ, նրանց մտքերն ու աղոթքները Վիլյեգասների հետ են։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!