Մահացել է Արկադի Անդրեասյանը


Այսօր մեծ բոթ է պատել մարզաշխարհը․ կյանքից հեռացել է խորհրդային անվանի ֆուտբոլիստ ու մարզիչ Արկադի Անդրեասյանը։ Նա 73տարեկան էր։ Դեկտեմբերի 22ին Անդրեասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, սակայն բժիշկներն անզոր են գտնվել․ ապորտային լեգենդի կյանքը փրկել չի հաջողվել։

Հիշեցնենք՝ աղանդաշատ մարզիկը ծնվել է 1947ի օգոստոսի տասնմեկին՝ Բաքվում։ Եղել է տեղի «Նեֆտյաննիկի» սանը, որի կազմում էլ առաջին հաջողություններին է հասել։ 1965ին սկսել է հանդես գալ «Շիրակում», ապա՝ «Արարատում», որտեղ նրա խաղը չի ստացվել։ Հաջորդ իսկ մրցաշրջանը տաղանդաշատ երիտասարդը «Սևանի» կազմում է անցկացրել։ Ապա վերադարձել երևանյան «Արարատի» կազմը, որի հետ էլ սպորտային կարևորագույն հաջողություններին է հասել։

Նա հռչակվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Շնորհիվ նրա հրաշալի տեխնիկայի և ճկուն մտքի՝ նա լավագույնն էր համարվում խաղադաշտում, իսկ հրաշալի դրիբլինգը, դիպուկ հարվածներն ու ոսկերչական փոխանցումները նրան անհաղթելի էին դարձնում մրցակիցների համար։

Երկար տարիներ աշխատել է «Արարատում» է՝ որպես փոխնախագահ և գլխավոր մարզիչ, իսկ 2019ից «Ուրարտուի» փոխտնօրենն էր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!