Մակարոնով մեքսիկական աղցան․ բաղադրատոմս


Մակարոնով մեքսիկական աղցանը դասական ուտեստ է Մեքսիկայում։ Այն պատրաստված է կարմիր լոբիով, բանջարեղենով, պանրով և սոուսով։ Իսկ չիլի պղպեղն անմահական համ է հաղորդում ուտեստին՝ մեքսիկական նոտաներով։ Բաղադրիչների չափը վերցնում եք ըստ ճաշակի։

Պատրաստելու համար անհրաժեշտ է

Թարմ եգիպտացորեն

Մակարոն

Լոլիկ

Կարմիր լոբի

Ավոկադո

Այծի պանիր

Կարմիր սոխ

Աղ և սև տաքդեղ

Սոուսի համար անհրաժեշտ է

Մայոնեզ

Հունական յոգուրտ

Լայմի հյութ

Համեմի սերմ

Սխտոր

Չիլի պղպեղի փոշի

Պատրաստման եղանակը

Տապակեք եգիպտացորենը մի քանի րոպե, թողեք սառչի, ապա վրայից կտրեք հատիկները։

Եփեք մակարոնները 3 րոպե։

Սոուսի բաղադրիչները հարեք և դրեք սառնարանի մեջ, որ սառը լինի։

Ամանի մեջ խառնեք մակարոնը, կտրատած լոլիկը, ավոկադոն, պանիրը, եփած կարմիր լոբին, կտրատած սոխը։

Աղ ու սև պղպղեղ արեք։

Սառնարանից հանեք սոուսը և լցրեք աղցանի վրա, խառնեք և մատուցեք։

Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!