Բոլոր երկրներում էլ մարդիկ մակարոնեղենի պատրաստմանը մեծ տեղ են տալիս։ Նախ այն արագ և հեշտ է պատրաստվում, ապա անչափ համեղ է։ Հազարավոր բաղադրատոմսեր կան մակարոն պատրաստելու համար, սակայն այս մեկը, որը պատրաստվում ենք ներկայացնել, կհիացնի շատերին։ Այն դժվար չէ պատրաստել։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝
Սոխ — 1 հ.
Լոլիկ — 1 հ.
Պղպեղ — 1 հ․
Աղ, սև և կարմիր պղպեղներ
Մակարոն — 200 գ
Ջուր — 500 մլ
Երշիկ — 300 գ
Սամիթ — 1 ոչ մեծ փունջ
Կաղամբ — 0,5 հ․
Վարունգ — 1 հ․
Խնձոր — 1 հ․
Կիտրոնի հյութ — 0,5 հ․
Մարինացված եգիպտացորեն — 100 գ
Թթվասեր — 2 ճ․գ․

Մանրացված սոխը կարմրացնել բուսայուղում։ Հավելել մանրացված պղպեղը, լոլիկը։ Այս ամենը մի քանի րոպե եփելուց հետո լցնել մակարոնը, ապա ջուրը և փակ կափարիչով եփել, բայց ջուրն ամբողջությամբ դեռ չգոլորշիացած լցնել մանրացված երշիկը և սամիթը։

Փակ կափարիչով թողնել եփվի։ Իսկ մինչ այդ պատարստեք համեղ աղցան․ մանրացված կաղամբին միացնել շրջանակներով կտրատած վարունգը, խնձորը, եգիպտացորենը, սամիթը, կիտրոնի հյութը, թթվասերը, համեմեք և լավ խառնեք։

Ահա և վերջ մատուցեք այս համեղագույն ուտեստն աղցանի հետ։