Ժամանակին Հայաստանում հեռուստասերիալներում, սիթքոմերում նկարահնավող Գնել Ուլիխանյանը դադարեցրեց նկարահնումները։

Բանն այն է, որ Գնելը մեկնեց ԱՄՆ և մշտական բնակություն հաստատեց այնտեղ։ Երկարատև մասնագիտական դադարից հետո դերասանը վերսկսել է աշխատանքային պրոցեսը։

Չնայած մասնագիտական դադարին՝ դերասանը համացանցային հարթակում երկրպագուների հետ շփումը պահպանում էր։ Նա այժմ նկարահնվում է «Առանց քեզ» հեռուստասերիալում։ Ինչպես հայտնի է, դերասանն ամուսնալուծված է։ Նա ունի դուստր, ում հետ հաճախ հրապարակումներ կատարում և ցույց տալիս դստեր և իր շփումների մասին։

Այս անգամ Գնելը մի լուսանկար է հրապարակել, որտեղ կրկին դստեր հետ է։ Լուսանկարին կից դերասանը գրել է․ «Մալվինան պապայի հարսանիքին»։ Այս հրապարակումը դերասանի երկրպագուների շրջանում քննարկումներ է ծավալել։

Նրանք կարծել են, որ դերասանը կրկին ամոսանացել է և դուստրը մասնակցել է հայրիկի հարսանիքին։ Սակայն պարզ է դարձել, որ իրականում այդ կադրն ուղղակի սերիալի նկարահանումներից է արված։