Մալենան վիրահատվել է․ նոր մանրամասներ երգչուհու առողջական վիճակից


Տասնչորսամյա Մալենան հիվանդանոցում է․ երիտասարդ երգչուհուն վիրահատության են ենթարկել, որի մասին հայտնում է ինքը և մայրը՝ Աննա Մանուչարյանը։

Մալենան նշել է՝ օրեր առաջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և կորցրել է գիտակցությունը։

Անմիջապես ահազանգել են հիվանդանոց, ովքեր երգչուհուն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Մալենայի խոսքով՝ նա վիրահատաության է ենթարկվել և գրել՝ այդ ամենը ուղղակի զվարճալի է։

Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ երևում է, որ աղջկան կաթիլային են միացրել։ Այնուհետև, երբ իրավիճակը կայունացել է, և՛ Մալենան, և՛ Աննան գրել են՝ երգչուհին սկսել է լավ է զգալ, այնուհետև շնորհակալություն են հայտնել ջերմ վերաբերմունքի, այդչափ մտահոգության համար։

Աննան նաև նշել է՝ բազմաթիվ «լավ էրեխեք» են գրում, անհանգստանում և նամակներն անհամար են, իսկ հիվանդանոցում յուրահատուկ կերպով ուշադիր են և յուրօրինակ վերաբերմունք են ցույց տալիս։ Առողջություն ենք մաղթում երիտասարդ երգչուհուն և շուտափույթ ապաքինում մաղթում։

Երգչուհու երկրպագուների քանակը մեծաթիվ է, որոնք սիրում և հպարտանում են, իսկ այժմ էլ խորապես տխրել են սիրելի երգչուհու առողջության կտրուկ վատթարացման համար և հույս են հայտնում, որ շատ շուտ Մալենան ոտքի կկանգնի, անհրաժեշտ է հետևել և ուշադիր լինել առողջությանը, քանի որ առողջությունն ամենակարևորն է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!