Հայաստանը Եվրաստեսիլն ամենայն պատշաճ ձևով էր կազմակերպել։ Երեխաներ համար այն վերածվել էր իսկական հրաշքի։ Տասնվեց երկրների պատվիրակները բեմում իրենց ուղղակի հեքիաթում էին զգում։

Կազմակերպիչներն ամեն բան կատարել էին, որպեսզի երեխաները իրենց հարմարավետ զգային և բավականություն ստանային համերգի ողջ պրոցեսից։

Անչափ գեղեցիկ ու տպավորիչ էր նաև նախորդ տարվա հայ պատվիրակի՝ Մալենայի ելույթը։ Տաղանդավոր աղջնակը յուրահատուկ ձևով էր պատրաստվել իր համարին և այն ամենայն պատասխանատավությամբ էր ներկայացնում։ Մալենան կատարեց նաև իր նոր երգը, որը գերել էր ներկաներին։

Մալենան բեմ բարձրացավ շքեղ կերպարով, գեղեցիկ վարսահարդարմամբ ու դիմահարդարմամբ։ Նրա կերպարը նուրբ էր ու ճաշակով ընտրված՝ ինչպես միշտ։

Իսկ այս տարվա Հայաստանի պատվիրակը Նարեն էր, ով հրաշալի ելույթ ունեցավ և արժանացավ երկրորդ հորիզոնականին։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել Մալենայի կերպարը և այլ ուշագրավ դրվագներ։