Հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, ով նաև պրոֆեսիոնալ ոճաբան է համարվում, համացանցային հարթակում ակտիվ է։ Նա հաճախ է կիսվում լուսանկարներով, որտեղ կարելի է տեսնել հագուստի գեղեցիկ և նորաոճ համադրությամբ լուքեր։

Մադոննան և դերասան Սոս Ջանիբեկյանը ամուսնացած են եղել և համատեղ կյանքում զույգն ունեցել է դուստր։ Զույգն արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնալուծվել է։ Նրանց դուստրն ապրում է մայրիկի հետ, սակայն հայրիկի հետ ակտիվ հանդիպում է և շփվում։

Մադոննան դստեր հետ նոր լուսանկարներ է հանրայնացրել լողավազանից։ Մայր և դուստր կրում են միևնույն գույնի լողազգեստներ։ Կադրերում երևում են մոր և դստեր երջանիկ ժպիտները։

Նկատելի է, որ նրանք միասին հիանալի ժամանակ են անցկացնում լողավազանում։ Լուսանկարներին կից գրառման մեջ ոճաբանը պատմել է, որ վերսկսել է մարզումները։ Հատկապես ամռան օրերին օրգանիզմին պետք է թույլ տալ լիցքաթափվել և հանգստանալ։

Մադոննայի՝ լողավազանից հանրայնացված լուսանկարները գեղեցիկ գրառումներով, հաճոյախոսություններով մեկնաբանել են հաղորդավարուհու հետևորդները։