Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում։ Նա հանրայնացնում է իր առօյան, աշխատանքային անցուդարձը։

Մի շարք հրապարակումներում կարելի է նկատել նույնիսկ իր երեխաների դժգոհությունը, երբ նրանք մայրիկին խնդրում են ուղղակի անջատել հեռախոսը, սակայն ապարդյուն։

Շողերինային ինսթագրամում հետևում են հազարավոր օգտատերեր, սակայն վերջին օրերին նրա ավագ դուստրը՝ Աստղիկը, հայտնեց, որ տասնհինգ հազար հետևորդ է պակասում, որպեսզի մայրիկի սոցիալական էջի հետևորդների թիվը լրանա 45 000-ը։ Աստղիկ Ալեքսանյանը խնդրել է իր հետևորդներին, հետևել մայրիկին և լրացնել 45 000-ը։

Ալեքսանյանների դստեր խնդրանքը հումորային է եղել ձևակերպված։ Նա գրել է․ «Էրեխե՛ք ջան, ով որ չի հետևեում, արեք: 15 հազար հետևորդ ա պակասում է, որ լրանա 45.000: Չի թողնում՝ հանգիստ ապրենք», այնուհետև հավելել է․ «Մա՛մ, չսպանես ինձ․․․ »։

Աստղիկի խնդրանքն անմիջապես կատարել են և վերջինս պատմությունների հաջորդիվ կադրում ցույց է տվել, որ մայրիկի հետևորդների թիվն արդեն 45 000 է և շնորհակալություն է հայտնել ընկերներին։