«Մա՛մ, շատ ենք կարոտել պապային, ոնց կուզեինք հիմա պապան մեզ հետ լիներ»․ անմահ հերոսի կնոջ հուզառատ գրառումը


Այնքան դժվարին է ականատես լինել անմահացած հերոսների հարազատների տանջանքերին, անվերջանալի կարոտին, որը սիրտ է կեղեքում և այդ տաջալից իրավիճակին վերջ չկա, տղաներն այլևս ետ չեն դառնա։

Անմահացած հերոս տղաներից մեկի՝ Միասնիկ Միասնիկյանի կինը, ով երկու երեխաներին միայնակ է մեծացնում, անչափ հուզիչ գրառում է կատարել սիրելիի մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Ա՜խ, իմ ամենաթանկ, իմ հպարտություն, իմ Մյաս, արդեն 2 տարի է մեզ հետ չես, 2 տարի ցավն ու կարոտը սրտներումս պահած ապրեցինք և շարունակում ենք ապրել՝ չհաշտվելով այս դաժան իրականության հետ։

Երջանիկ ակնթարթներ, որ հուշ դարձան։ Ձայն, որին կարոտ մնացինք հավերժ։ Արևս, ոնց ենք կարոտել ձայնիդ, պարզ, մաքուր և անկեղծ ծիծաղիդ։

Երանի՜ կարողանայինք հետ բերել ժամանակը, որպեսզի հետ բերեինք քեզ, Մյա՛սս, մեր կյանք, մեր անփոխարինելի գանձ, կարոտը խեղդում ա կոկորդս, առանց քեզ ուղղակի անհնար ա, իսկ տղաներդ ամեն օր անունդ են տալիս, հիշում, խոսում ու կարոտում միասին անցկացրած ամեն օրը։

Ամեն օր ասում են․ «Մա՛մ, շատ ենք կարոտել պապային, ոնց կուզեինք հիմա պապան մեզ հետ լիներ»։ Ցավոք, այս անիծված պատերազմը հավերժ տարավ քեզ մեզանից՝ կոտրելով բոլորիս սրտերը..․»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!