Իրինա Հարությունյանը այն երգչուհիներից է, ով մեծ ակտիվություն ունի համացանցային հարթակներում և բացի տարաբնույթ հրապարակումներից, նաև հաճախակի հարց ու պատասխան ձևաչափում շփվում է հետևորդների հետ և սերտացնում նրանց միջև կապը։

Երգչուհու ինսթագրամյան հարթակում հազարավոր օգտատերեր են հետևում նրան։ Նրանից նաև սովորում են, թե ինչպես հագնվել, ինչպես ճիշտ համադրել հագուստները և լինել նորաձև։

Իրինան չի վարանում նորաձև լուքեր ցուցադրել։ Հերթական հարց ու պատասխանի ժամանակ Իրինային այս անգամ հետևորդներից մեկը հարցրել է, թե ո՞րն է երգչուհու՝ դեպի սիրտը տանող ամենակարճ ճանապարը։

Իրինան պատասխանել է, որ ճանապարհը ականապատված է։ Երգչուհին անձնական կյանքի վերաբերյալ հրապարակումներ գրեթե չի անում։ Նա այն փակ է պահում և ցույց է տալիս միայն աշխատանքային անցուդարձը։

Այս մասին առաջարկում ենք դիտել կարճ տեսանյութ, որտեղ կհանդիպեք նաև երգչուհու կողմից հանրայնացված վերջին շրջանի լուսանկարները։