Հայերը մշտապես փայլել են իրենց խելքով։ Ճակատագրի բերումով նրանք սփռվել են աշխարհով մեկ և ապացուցել, որ կոտրվող տեսակ չեն և կարող են արարել, շենացնել ու ապրել։

Լինի կին, թե տղամարդ հայը խելացի է և ունակ ստեղծելու, շենացնելու։ Մի շարք ազգությամբ հայեր կան, որոնք աշխարհով մեկ հայտնի են և հպարտության զգացում են պարգևում իրենց հայրենակիցներին։

Նրանց բոլորի նպատակն է՝ բարձրացնել հայի անունը աշխպարհով մեկ։ Այս նյութում կներկայացնենք մի հայուհու, ով փայլել է Թուրքիայում իր բժշկական գիտելիքներով։ Նա եղել է Թուրքիային առաջին կին բժիշկը։ Այս կինը Զարուհի Քավալջյանն է։ Նա ծնվել է Թուրքիայում բժշկի ընտանիքում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ:

Բացի բժշկությունից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ: