Ճակատագրական մարտից կես ժամ առաջ զանգել է մեկ այլ զորամասում ծառայող որդուն և տվել վերջին խորհուրդներն ու գոտեպնդել․ անչափ հուզիչ


«Իրական սպա»,  «լավ ամուսին», «մարդ մեծատառով», «հզո՜ր», «հզոր ա ինքը, հզո՜ր մարդ»․ ահա այսպիսի հատկանիշներով են բնութագրում փոխգնդապետ Արմեն Օհանյանին, ում համար հայրենիքի պաշտպանությունը եղել է բացարձակ արժեք։

Արմեն Օհանյանը և եղբայրը առաջիններից էին, որ Արցախյան առաջին պատերազմում լծվեցին հայրենիքի պաշտպանությանը։ Մարտական ընկերները նրա մասին պատմում են․ «Առավոտյան լույսը բացվում էր սահմանին էր, մութն ընկնում էր՝ սահմանին էր»։

Անչափ նվիրված էր իր  գործին։ Նրա զինվորները հիշում են նրա մշտական խոսքը։ Այն է՝ «Հայրենիքը սկսվում է սահմանից»։ Արցախյան վերջին պատերազմում ակտիվ մասնակցություն է ունեցել։ Հոկտեմբերի 18-ին մարտական խնդիրը կատարել է հիանալի։

Հաջորդ օրը ճակատագրական մարտից կես ժամ առաջ զանգում է մեկ այլ զորամասում ծառայող որդուն՝ Սարմենին։ Տալիս վերջին խորհուրդները և գոտեպնդում։ Կռվող խմբից միակ փրկված զինվորը պատմում է, որ փոխգնդապետն անհնարինն է արել։

Վեց ամիս անց նրա որդին՝ Սարմենը, երկարատև բուժումից հետո շուտով  կհագնի զինվորական համազգեստը և կշարունակի հոր անավարտ գործը։ Փոխգնդապետի հերոսական սխրանքների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: