«Ղզիկությո՞ւն եք դա համարում․․․»․ Արևիկ Ուդումյանը ոճային տեսքով լուսանկար է հրապարակել և հարց ուղղել հետևորդներին


Արևիկ Ուդումյանը շարունակում է հիացնել հետևորդներին իր գեղեցիկ լուսանկարներով։ Հաղոդավարուհին գեղեցիկ լուսանկարներին մշտապես հետաքրքրական գրառումներ է կատարում և մեկնաբանություններում քննարկումներ ծավալում։

Արևիկը երկու երեխաների մայրիկ է։ Եվ հաճախ երեխաների խնամքի հետ կապված քննարկումներ է սկսում և անգամ հետևորդներից խորհուրդներ հարցնում։

Այս անգամ Արևիկը ոճային լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառում է կատարել, որտեղ հաղորդավարուհին նշել է, որ այսօր իր համար բարի լինելու օր է։ Նաև հետաքրքրվել է հետևորդներից՝ արդյո՞ք նրանք  ասում են հարազատներին իրենց զգացմունքների մասին։

Արևիկը մասնավորապես գրել է․ «Էսօր բարի լինելու օր ա։ Օրվա ընթացքում ասո՞ւմ եք ձեր հարազատներին, որ սիրում եք իրենց, թե՞ ղզիկություն եք դա համարում»։ Իհարկե, հարցադրմանը Արևիկը հումորային ձևակերպում էր տվել, սակայն ենթատեքստը, բնականաբար, լուրջ և ակտուալ էր։

Մեկնաբանություններում քննարկումները հումորային չեն եղել և հաղորդավարուհու հետևորդները քննարկումներ են ծավալել։


Понравилась статья? Поделиться с друзьями: