Ժամանակակից աշխարհի խոհանոցը և խոհանոցի հետ կապված ամեն բան խոր փոփոխության է ենթարկվել։ Առաջնային է դարձել ոչ միայն մատուցվող ուտեսի համն ու համային որակները, այլև մատուցման կարգը, ձևը։ Յուրօրինակություն․․․ ահա թե ինչն է կարևորում ժամանակակից մարդը։

Մարդկանց դուր է գալիս գեղեցիկ ապրելը և գեղեցկությունը հաճելի է նույնիսկ մանրուքներում։ Եվ ահա հենց այս ենթատեքստում էլ առաջարկում ենք պատրաստել մի յուրօրինակ աղցան, որն իր տեսքով և իհարկե համային հատկանիշներով կգրավի ձեզ և ձեր հյուերին։

Այն պատրաստման անչափ դյուրին պրոցես ունի, իսկ աղցանի գունագեղությունն ուղղակի խենթացնեղ է։

Անհրաժեշտ է՝
Աղցանի համար՝
Ձմերուկ — 2 բաժակ, խորանարդիկների վերածած
Սեխ — 2 բաժակ, խորանարդիկներով
Չերի լոլիկներ — 1 բաժակ՝ կիսած
1֊2 վարունգ՝ խորանարդիկների վերածած
1֊2 ավոկադո կտրատած
Ֆետա պանիր — 225 գ, խորանարդիկներով
Աղ և սև պղպեղ
Թարմ կանաչեղեն՝ անանուխ, ռեհան, կանաչ սոխ

Վինեգրետի համար՝
Քացախ — 2 ճ.գ.
Կիտրոնի հյութ — 2 ճ.գ.
Շաքարավազ — 1 ճ.գ.
Սխտոր — 1 ատամիկ՝ ճզմած
Աղ — ¼ թ.գ.
Սև պղպեղ — ¼ թ.գ.
Ձիթայուղ — ½ թ.գ.

Համապատասխան տարայում խառնել վինեգրետի բաղադրիչները։ Մատուցվող ափսեում դասավորել միևնույն չափի կտրատած աղցանի բաղադրիչները՝ մոզաիկայի տեսքով (ինչպես տեսնում եք լուսանկարներում), ապա վրան լցնել վինեգրետը, զարդարել թարմ կանաչիով։