Նելլի Խերանյանը և Տիգրան Ներսիսիյանը օրինակելի ամուսնական զույգ են և հանրությունը նրանց սիրում է ինչպես օրինակելի ընտանիք, այնպես էլ հրաշալի արտիստների։

Նրանց սիրո մասին պատմությունը հետաքրքրում է նրանց երկրպագուներին։ Տիգրան Ներսիսյանը հարցազրույցներից մեկում կնոջ վերաբերյալ «Նրա մեջ ի՞նչը Ձեզ գրավեց միանգամից» հարցին պատասխանել է՝ Նելլին բացառիկ է ամեն ինչով։

Դերասանն ընդգծել է, որ ինքն արտաքինի մասին չէ, որ խոսում է։ Նելլին միշտ է գեղեցիկ․ երիտասարդ տարիքում և հիմա։ Այսօրվա իր գեղեցկության մեջ կա իմաստ, տառապանք և բերկրանք։

Իսկ հաջորդիվ հնչող հարցին՝ ի՞նչն է նրա մեջ նույնը մնացել այս ողջ տարիների ընթացքում, Տիգրանը պատասխանել է, որ Նելին չի կորցրել իր գենետիկ կոդը։

Դերասանը կարծում է, որ տարիների ընթացքում մարդը կարող է կորցնել գենետիկ կոդը, քանի որ կյանքի ընթացքում գնալով տարբեր ուղղություններով՝ մարդը սկսում է կրել այլ արժեքներ և կորցնել գենետիկ կոդը, սակայն դա Նելլիի մասին չէ։ «Նելլիի մեջ այն հաստատ չի փոխվել»,- եզրափակել է խոսքը Տիգրանը։