Արցախի և Հայաստան աշխարհի շուրջ ծառացած այս դժվարին խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Հայի բախտն ուղղակի չի բերել, որ նման հարևան ունի։

Հարևան, ում աչքը միշտ հայի հողին ու ջրին է եղել, ով չունենալով սեփական մշակույթը, արվեստը՝ յուրացնում ու սեփականացնում է դարավոր պատմություն ունեցող հարևանինը և ցանկանում աշխարհին սին փաստեր ներկայացնել, մեծացնել սեփական երկրի կշիռը։

Այս խնդիրների մասին բարձրաձայնել է Գագիկ Պոապյանը։ Նա տեսաուղերձ է հղել, որտեղ անգլերենով դիմել է աշխարհին և ներկայացրել իրավիճակը աշխարհին, հայտնել, որ հարյուր քսան հազար մասրդ այսօր կանգնած է հումանիտար աղետի առաջ։

Պետք է շարժվել և հնարավոր ամեն բան անել։ Ձմռան շեմին անջատել գազամատակարարումը, դա ուղղակի մարդկային բանականության մեջ չտեղավորվող մի փաստ է։

Մարդիկ շրջափակման մեջ են, գերեվարված թշնամու կողմից, իսկ աշխարհն ուղղակի կոչեր ու հորդորներ է հղում։ Գարիկ Պապոյանի խոսքի մանրամասները վարը կցված տեսանյութում։