Ձեր անձնական սիմպատիաների, ձեր ատելության համար մեզ մեր երկրի մեջ մի պառակտեք, գալու ա օրը խիստ պատասխան եք տալու դրա համար


Ճանաչված լրագրող Նանե Իսրայելյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Նա սկանդալային գրառումներ և ռեպորտաժներ է պատրաստում և իր խոսքում հաճախ նշում, որ իր նպատակն է հանրությանը մատուցել միայն ճշմարտությունը և ծառայել իր հայրենիքին։

Այս անգամ Նանեն հերթական գրառումն է կատարել և քննադատել ընդդիմությանը։ Նա մասնավորապես գրել է․ «Շատ ընդդիմադիրներ սինքրոն աշխատում են ադրբեջանական քարոզչության հետ: Հայրենասիրական կեղծ պաթոսով կատարում են Ալիևի և նրա ռեժիմի քարոզչության տարածումը:

Իմ՝ տողատակերով գրված գրառումներն էլ վերցնում են և իրենց ֆեյք էջերով տարածում ու իրենց ադրբեջանցի տերերին են ուղարկում, միասին երջանկանում են:

Այսպիսի օրինակ. Զանգեզուրի միջանցք արտահայտությունն օրը մի քանի անգամ կրկնում է Ալիևը, Ալիևի քարոզչական թիմն ու Հայաստանի ընդդիմությունը: Որքան էլ փորձեք խեղաթյուրել իմ մտքերը, միևնույնն է դրանից ոչինչ չի փոխվելու: Միևնույնն է դուք շարունակելու եք ծառայել Ալիևին, իսկ ես՝ Հայաստանին:

Մի խորհուրդ էլ՝ ձեր քաղաքական աչոկների, ձեր անձնական սիմպատիաների, ձեր ատելության համար մեզ մեր երկրի մեջ մի պառակտեք, գալու ա օրը խիստ պատասխան եք տալու դրա համար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: