Կարծես թե համացանցային սկանդալ է հասունացել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի և Արսեն Բաբայանի միջև։

Բանն այն է, որ Բաբայանն օրեր առաջ անդրադարձել էր Ստյոպա Սաֆարյանի՝ Վանեցյանի վերաբերյալ կատարած գրառմանը։

Բաբայանը գրել է․ «Սծյոպիկ կոչվող կեսմետրանոցը համարձակություն է ունեցել խոսել Վանեցյանի մասին»։ Այս վերտառությամբ հոդվածի լուսանկարը Ստյոպա Սաֆարյանը հանրայնացրել է իր սոցհարթակում, որին կից գրել է․ «Դուք այնքան էլ մեղավոր չեք․

մեղավոր ենք մենք, որ շատ երկար ենք հանդուրժել, որ խմբով ու անհատապես ժողովրդի իշխանություն եք սեփականել, պաշտոններ եք զբաղեցրել ու վայելել, խաղացել մարդկանց ու երկրի պատվի, ճակատագրի ու անվտանգության հետ, տասնամյակներ անց «ժառանգություն» թողել բզկտված ու թալանված երկիր, ու մեղավոր է այսօրվա իշխանությունը, որի «մեծահոգության» արդյունքում քրեորեն պատժելի գործունեությունը նույնպես «քաղաքականություն է» համարվում, ընդհուպ՝ դրան ծափահարում ու շնորհավորում են․․․

Իրենք կասեն՝ ձեզ հետ ապագա կա, թե չկա, բայց ձեզ անգամ անցյալում հիշելու չէ․․․ Ձեզ ձայն տվողն է մեղավոր, որ դուք դեռևս չեք տարբերում կիրթ քաղաքական բանավեճը մեյմունությունից։ Իսկ ձեզ այսպիսի դաստիարակություն տվողին ներում եմ»։