«Ձեզ կեղեքողների հետ ինչո՞ւ էիք բաժակ բարձրացնում»․ ի՞նչ պատասխանեց Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հարցին․ տեսանյութ


Երեկ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նրա աղմկահահրույց ելույթն արագորեն սկսեց տարածվել, քննարկվել և քննադատվել։

Բանն այն է, որ գործարար պատգամավորը ԱԺ դահլիճի ամբիոնից սկանդալային հայտարարություններ հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահի վերաբերյալ։ Հայտարարությանը հետևեց տեղեկությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում դատի կտա Սուքիասյանին։

Խաչատուր Սուքիասայանը իր սկանդալային խոսքում նաև նշել է, որ մաքսային ծառայությունը գործարարներին ուղղակի կեղեքել է։

Այս մասին այսօր լրագրողները ուղիղ հարցադրում կատարեցին ուղղված Խաչատուր Սուքիասյանին, թե ինչո՞ւ էր վերջինս ժամանակին իրեն կեղեքողների հետ բաժակ բարձրացնում, որին ի պատասխան պատգամավորն ասաց, որ ժամանակին գործարար է եղել գնացել, մասնակցել է հավաքույթ-հանդիպումներին։

Իսկ թե ինչո՞ւ այս և այլ անթույլատրելի արարքների մասին ներբևիցե չի բարձրաձայնել կամ որևէ դատական գործ սկսել, պատգամավորը ոչինչ չասաց։ Սուքիասյանի հետ ունեցած ճեպազրույցի մանրամասները դիտեք վարը կցված նյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: