Դերասան Էդգար Իգիթյանը նոր հրապարակմամբ է հանդես եկել, որը գերել է իր հետևորդներին։ Նա հանրայնացրել է իր երկու ամսական որդու լուսանկարը, որտեղ փոքրիկն անչափ գեղեցիկ ժպիտով է ներկայացել։

Լուսանկարը դերասանն այդպես էլ մակագրել է․ «Ձեզ լիքը ժպիտներ»։ Դերասանի երկրպագուները մեկնաբանել են փոքրիկի լուսանկարը և չեն թաքցրել իրենց մեծ ոգևորությունն ու ուրախությունը։

Ոմանք երեխային նմանեցրել են հայրիկին։ Դերասանը որդուն հետաքրքիր անվանում է շնորհել՝ Լեոն։ Նա պարբերաբար հանրայնացնում է փոքրիկ Լեոնի լուսանկարներըը և ցույց տալիս, թե ինչ երջանիկ է իր գեղեցիկ ընտանիքով։

Նա հիանալի օրինակ է հայկական, գեղեցիկ ընտանիք ունենալու և այն պահպանելու ու փայփայելու գործում։ Ավելի վաղ դերասանը հանրայնացրել էր ևս մի լուսանկար, որտեղ կրկին որդու հետ է՝ վերելակում։

Լուսանկարից դատելով՝ հայր և որդու զբոսանքի էին դուրս եկել։ Նկատելի է, որ հայրիկը փորձում է փոքրիկի հետ շատ ժամանակ անցկացնել։