ԱԺ-ի նիստը կրկին թեժ էր։ Այս անգամ անվտանգության աշխատակիցների մուտքը վիճակը չի մեղմացրել։ Պատգամավորները քաշքշել են միմյանց, որի արդյունքում պատռվել է Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը։

Քաշքշուկը սկսվեց, երբ Աննա Մկրտչյանը ելույթում Փաշինյանին հիշեցրեց վերջինիս ելույթներից մեկը, որի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կարող է հասնել լարվածության, երբ ինքը որոշակի տեղեկատվություն հաղորդի։

Մկրտչանի ելույթին պատգամավորները տեղերից սկսեցին արձագանքել, որի արդյունքում աղմուկ բարձրացավ։ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Հրաչյա Հակոբյանին, այնուհետև մինչև նիստի ավարտը Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեց դահլիճից, որի համար հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ վերջինիս դահլիճից դուրս բերելու նպատակով։

Պատգամավորները, ովքեր ցանկանում էին ինչ որ կերպ կարգի հրավիրել կոլեգաներին, ջանքերն ապարդյուն անցան։ Դահլիճում իրավիճակն այնպիսին էր, որ ոչ ոք մյուսին չէր լսում։

Տեսանյութերը արագորեն տարածվում են և քննարկումների ու քննադատությունների ալիք բարձրացնում։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։