«Հրավիրում եմ ձեզ հյուր և խոստանում եմ հոգեբանական բռնության չենթարկել»․ Պետրոս Ղազարյանը պատասխանել է Սոֆյա Հովսեփյանին


Սոֆյա Հովսեփյանն իր ելույթներից մեկում անդրադարձ էր կատարել Պետրոս Ղազարյանի հաղորդմանը և նշել, որ, առհասարակ, Հանրայինի եթերում «լրագրողական էթիկա» հասկացողություն գոյություն չունի։

Այդ հաղորդման հյուրերին մինչև վերջ նվաստացանում են։ Ապա ընդգծել է, որ հենց դա է հոգեբանական բռնությունը։ Հովսեփյանի այդ ելույթին արձագանքել է Պետրոս Ղազարյանը։

Հաղորդավարը սոցհարթակում կիսվել է Հովսեփյանի ելույթով և կից ներկայացրել գրառում, որտեղ ասվում է, որ երբ հյուրին հարց ես ուղղում, հյուրը ցրում է այդ հարցը, իսկ հաղորդավարը ամեն դեպքում պնդում է ու փորձում հասնել այն բանին, որ ի  վերջո հյուրը պատասխանի հարցին, հյուրը նվաստանում է և հոգեբանական բռնության ենթարկվում։

Պետրոսը գրառումն ավարտել է Հովսեփյանին  ուղղված հրավերով և խոստումով, որ հոգեբանական բռնության չի ենթարկի տիկնոջը և հեշտ հարցեր կուղղի։

Պետրոս Ղազարյանը Հովսեփյանին հրավիրել  է իր հաղորդմանը մասնակից դառնալ և հարցազրույց անցակացնել։


Понравилась статья? Поделиться с друзьями: