Հրաչ Մուրադյանը տեսաուղերձով է հանդես եկել։ Նա հայտնել է, որ շատ կարևոր հարցով է դիմում հանրությանը, իրեն հետևողներին։

Հրաչը նախ նշել է, որ իր ընտանիքը այս օրերին ապրում է կյանքի կարևորագույն փուլերից մեկը․ ծնվում է նրանց բալիկը։ Հրաչը և իր կինը աղջիկ են ունենալու և այդ կապակցությամբ նա որոշել է տեսանյութը նկարահանելիս հագնել վարդագույն բլուզ։

Հրաչը նաև պատմել է, որ իրենց շջապատում բոլորը պնդում են, որ տղա է ծնվելու, սակայն հաղորդավարը վստահորեն պնդում է, որ աղջիկ է ծնվելու։

Ապագա ծնողները երեխայի համար ընտրելու են երեք անուն և վերջնական անունը կընտրեն այն ժամանակ, երբ երեխան կծնվի և կտեսնեն նրան։ Ահա այդ ժամանակ վերջնական կորոշեն, թե որը կլինի երեխայի անունը։

Հրաչը խնդրել է իր հետևորդներին, որ մեկնաբանություններում նշեն այնպիսի անուններ, որ լինեն կարճ, որպեսզի անհարկի չկրճատնեն երեխայի անունը և ինտերնացիոնալ։ Հրաչ Մուրադյանի տեսաուղերձին կարող եք ծանոթանալ վարը։