Կարեն Քոչարյանը համացանցային հարթակում գրառում է կատարել և անհամաձայնություն հայտնել վարչապետի՝ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է արտահայտությանը։

Այնուհետև շարադրել է ոչ այնքան հին պատմություն, ըստ որի՝ գրեթե 1 տարի առաջ Կարեն Քոչարյանին զանգահարել է Հրաչուհի Ութմազյանի խմբագիրը և հրավիրել հաղորդման։

Քոչարյանը զարմացել է, քանի որ իր խոսքով՝ ինքը Հ1-ի, իշխանությունների «սև ցուցակում» է գտնվում։ Այնուհետև կրկին զանգահարում է նույն աղջիկը և հայտնում, որ տեխնիկական որոշակի խնդրներ կան և հաղորդման նկարահանումը հետաձգվում է, ապա նշում, որ առաջիկայում կրկին կապ կհաստատեն։

Քոչարյանը նշում է՝ այդպես էլ կապ չի հաստատվել և հավելում՝ առաջիկայում վերոնշյալ փաստը փոխանցվելու է դեսպանատներ։ Գրառման ավարտին դիմել է Ութմազյանին․ «Հրաչո՛ւկ ջան, շատ սիրում, հարգում եմ քեզ, հայրիկիդ․․․»:

Այնուհետև համոզմունք է հայտնել, որ Հրաչուհին այս ամենի հետ կապ չունի և վստահ է, որ շատ վատ է զգացել այս ամենի համար։ Եվ վստահեցրել է հաղորդավարուհուն, որ գրառումն ամենևին նրա դեմ չէ։