Հրաշք փոքրիկը մեծացել է․ Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարները


Երգչուհի Աննա Դովլաթյանը հանրությանը հայտնի դարձավ Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Հայ սուպերսթար» նախագծից։ Նա ամուսնացել է  դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Երջանիկ զույգը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։

Ուշադրությունն առավել  շատացավ, երբ ծնվեց նրանց հրաշք դուստրը՝ Կարինան։ Նորաթուխ մայրիկը շատ հաճախ կիսվում է փոքրիկ աղջնակի լուսանկարներով և տեսանյութերով և պատմում նրա բնավորության, նախասիրությունների մասին։

Աննան հաճախ կիսվում է նաև երեխայի խնամքի վերաբերյալ մանրամասներով, ինչպես նաև իր առօրյայով։ Վերջերս նա հայտնել էր, որ փոքրիկի խնամքով զբաղվում են  բացառապես ինքն ու ամուսինը և Կարինան շրջապատված է հեքիաթային սիրով։

Նշել էր, որ չի վստահում դայակին։ Երգչուհու հետևորդները մեծ ուրախությամբ են հետևում, թե ինչպես է մեծանում Աննայի և Դավիթի դուստրը։

Այս անգամ երգչուհին հանրայնացրել է դստեր լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես է մեծացել հրաշք փոքրիկը։

Ավելի վաղ Աննա Դովլաթյանը հանրայնացրել էր իր լուսանկարը։ Մեկնաբանություններում հետևորդները հանդես են եկել հաճոյախոսություններով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!