Հրաշքներ լինում են. 20 օր առաջ վթարի ենթակված 3 ամսական փոքրիկի վիճակը լավացել է. հետաքրքիր մանրամասներ


Շատերը կհիշեն, որ քսան օր առաջ՝ հուլիսի 23-ին, Աշտարակի ճանապարհին ողբերգական ելքով վթար եղավ: Մեքենայում գտնվում էր ընտանիք: Ընտանիքի հայրը ծանր վիճակով փոխադրվել էր «Արմենիա» հիվանդանոցային համալիր, մայրը, ցավոք սրտի, մահացել էր:

Մեքենայում էր եղել նաև ընտանիքի երեք ամսական փոքրիկը, ում ևս փոխարդել էին հիվանդանոց: Սուրբ Աստվածամայր հիվանդանոցային համալիրում տասը օր երեք ամսական փոքրիկը պառկած է եղել անգիտակից վիճակում:

Հիվանդանոցային համալիրի լրատվության բաժնի պատասխանատու Գևորգ Դերձյանը հայտնում է, որ բժիշկների նվիրված գործունեության և մասնագիտական պրոֆեսիոնալ ջանքերի շնորհիվ տասը օր անց հրաշք է տեղի ունենցել, ու փոքրիկի մոտ ոչ միայն վերականգնվել է գիտակցությունը, այլև նա կարողացել է ինքնուրույն շնչել:

 

Եվս տասը օր տևած բուժման արդյունքում փոքրիկը ապաքինվել է ու այսօր արդեն հրաժեշտ է տվել հիվանդանոցային պատերին: Նրան տուն են ուղարկել, քանի որ առողջական վիճակը կայուն է, վտանգ չկա այլևս:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!