Հրաշալի լուր․ գտնվել է ութ ամիս անհետ կորած համարվող զիվոր․ մանրամասներ


Վերջին ամիսներին հայ ազգը ծանր օրեր ունեցավ։ Պատերազմից ի վեր հայ հանրությունը շարունակում է սգալ և ուսերին կրել կորուստները․ ոմանք որդի են կորցրել, եղբայր, ամուսին, ոմանք՝ տուն։ Իսկ կան նաև մարդիկ, ովքեր ութ ամիս շարունակ որևէ լուր չունեն և դա խենթանալու աստիճան դաժան է։

Այդ հերոս տղաների հարազատներն ամեն ժամ ու վայրկյան  սպասում են նրանց վերադարձին։ Վերջերս էլ գերությունից տասնհինգ տղաների վերադարձը երջանկություն պարգևեց նրանց ընտանիքներն և վառեց տասնհինգ ընտանիքը տան մարած լույսերը։

Այս օրերին լուր էր ստացվել, որ անհետ կորած տղաներից գտնվել է մեկը, որն այս օրերին իրական հրաշքի է նման։

Գտնվել է Անանյան Սարգիսը։ Հերոսը ողջ է: Ծնվել է 2000 թվականին։ Ծառայել է Վայքի զորամասում։ Սարգիսն ընթացքում տեղափոխվել է Ջաբրայիլ։ Հոկտեմբերի 7֊ից տեղեկություն չկար և համարվում էր անհետ կորած։ Սարգիսը դեռ տուն չի վերադարձել։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հարազատների թույլտվությամբ, երբ տղան կլինի տանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: