Հսկա իրեր ու գլխիվայր շրջված սենյակներ. ահա թե ինչ թանգարան է բացվել Երևանում


Ժամանակակից արվեստն աշխարհում մեծ թափ է հավաքում։ Գրեթե բոլոր երկրներում ժամանակակից արվեստի կենտրոններ են բացվում։

Եվ այս ամենին բարի նախանձով է նայել Աննա Մովսիսյանը, ով նախաձեռնել և Երևանում բացել է ժամանակակից արվեստին նվրված կենտրոն-թանգարան։ Այն կոչվում է Happium։ Թանգարանն ունի երկու հարկ, որտեղ ամեն անկյուն իր նշանակությունն ունի։

Այցելուն ներս մտնելուն պես կնկատի իրեն ծանոթ մի շարք առարկաներ, որոնք, սակայն, անսովոր մեծ չափերի են հասնում, օրինակ՝ Pink Berry պաղպաղակը, Coca-Cola-ի շիշը, Добрый հյութը և այլն։ Միտքը   շարունակվում է նաև ներքևի հարկում, որտեղ հսկայի սենյակն է:

Այստեղ կա նաև ամբողջովին գլխիվայր շրջված սենյակ, իսկ թանգարանի ամբողջ տարածքում կարելի է հանդիպել հեքիաթների հերոսների, որոնք շրջում  են սրահներով և ուրախություն պարգևում։

Այստեղ կարող են այցելել  ոչ միայն փոքրերը, այլև մեծահասակները։ Թանգարանի տնօրենը հավատացնում է, որ այն մեծերի համար ևս հետաքրքիր է։


Понравилась статья? Поделиться с друзьями: