Հռիփսիմե Յելինյանն ու Գրիգոր Դանիելյանը նշում են ավագ որդու տարեդարձը․ ահա թե ինչպես են շնորհավորել նրան ծնողները


Հռիփսիմե Յելինյան և Գրիգոր Դանիելյան ամուսնկան զույգը հրաշալի ընտանիք ունի և օրինակ է շատ ընտանիքների համար։

Ընտանիքում մեծանում են 2 տղաներ, որոնք տարիքային մեծ տարբերություն ունեն։ Երջանիկ ծնողները կարողանում են երեխաներից յուրաքանչյուրին վերաբերվել այնպես, ինչպես պահանջում է յուրաքնչյուրի տարիքը։

Այսօր ընտանիքում տոն է։ Բանն այն է, որ արտիստները նշում են ավագ որդու տարեդարձը։ Հայտնի և սիրված ծնողները համացանցային հարթակներում հրապարակում են կատարել և շնորհավորել որդուն՝ արտահայտելով իրենց անկեղծ սերը և հուզմունքը։

Հռիփսիմեն գրել է․ «‎Մեր սիրո պտուղ, մեր առաջնեկ, մեր խելացի տղա, ծնունդդ շնորհավոր։ Ուզում ենք, որ ապրես խաղաղ երկնքի տակ, ունենաս լուսավոր ապագա, վստահ ենք՝ դու ՄԵԾ մարդ ես դառնալու»։ Գրիգորը կիսվելով կնոջ հրապարակմամբ՝ հավելել է․ «‎Ծնունդդ շնորհավոր, իմ տղա»։

Երկրպագուներն անմասն չեն մնացել և միացել են շնորհավորանքներին և ջերմ մաղթանքներ հղել դերասանի ուղին բռնած պատանուն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!