Հռիփսիմե Հակոբյանը ցույց է տվել՝ ինչպես են տոնել որդու 10 ամսականն ու ատամհատիկը․ ահա թե ինչ մասնագիտություն է ընտրել փոքրիկը․ տեսանյութ


Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան ամուսնական զույգը սիրված է և օրինակելի շատերի համար։ Նրանց ընտանիքում երկու որդի է մեծանում։

Առաջնեկին՝ Լեոին, ճանաչում են շատերը և արտիստ ծնողների երկրպագուներներն արդեն վաղուց են նկատել, որ Լեոն տաղանդավոր ծնողների արժանի զավակ է։ Նա ձայնային լավ տվյալներ ունի։

Հռիփսիմեն և Մարտինը Լեոյի մասնակցությամբ  հաճախ են կադրեր հանրայնացնում և ցույց տալիս, թե որքան խելացի է նա։ Այս անգամ ամուսինները հետևորդների հետ կիսվել են կրտսեր որդու ատամհատիկի արարողությամբ։

Կրտսեր որդին՝ Ռոբերտը, տասը ամսական է և արդեն ունի առաջին ատամիկը։ Ծնողներն օրը իսկական տոն են դարձրել։ Ռոբերտը դառնալու է բժիշկ կամ նախագահ, ինչի առիթով ըտանիքի բոլոր անդամները գոհ ու երջանիկ են եղել։

Օրն անցել է ուրախ և ջերմ մթնոլորտում։ Օրվա հիմնական գույնը կանաչն է եղել։ Իսկ առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: