Այն, որ Սիրուշոն տաղանդավոր և բացառիկ անձնավորություն է, անհերքելի փաստ է։ Նա երգարվեստում գրանցած հաջողություններից բացի ակտիվորեն և մեծ քայլերով առաջ է ընթանում նաև նորաձևության աշխարհում։

Երգչուհին ինչպես իր երգը կարողացավ հրամցնել արտասահամանում և սիրելի դառնալ նաև արտասահմանցի հանդիսատեսի համար, այնպես էլ իր արտադրության արծաթյա զարդերն է ներկայացնելու աշխարհին։ Եվ ահա երգչուհու համար երազանք թվացող իրադարձությունն այլևս իրականություն է։

Պռեգոմեշ զարդերը օրերս կցուցադրվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթում։ Այս մասին մեծ ուրախությամբ հայտնել է հենց ինքը՝ երգչուհին։

Եվ ահա կնոջով մշտապես հպարտացող Լևոն Քոչարյանը հերթական ուրախանալու ու հպարտանալու մեծ առիթն ունի։ Լևոնը կիսվել է Սիրուշոյի լուսանկարով և կից տեղադրել հայտնի ֆիլմից Մուրադի լուսանկարը՝ հետևորդներին ցուց տալով կնոջով հպարտանալու իր զգացողությունը։

Շնորհավորում ենք երգչուհուն և նորանոր բարձրունքներ մաղթում։ Սիրուշոյի երկրպագուներն այս առիթով նույնպես հպարտ են։