Հում դդմիկով, վիտամինային թեթև աղցան, որն անչափ համեղ է


Ամառը լավ ժամանակամիջոց է օրգանիզմը հարստացնել վիտամիններով և այդ է պատճառը, որ ամռանն անհրաժեշտ է շատ ուտել միրգ և բանջարեղեն։

Դրանք վիտամինների լավագույն աղբյուրն են համարվում։ Եվ այսպես, բերել ենք վիտամինային թեթև մի աղցան, որը համեղ է ինչպես առանձին, այնպես էլ ծովամթերքի հետ համադրությամբ: Այն կարելի էնաև համադրել այլ ուտեստների հետ։ Եթե դդմիկը հում տարբերակով դեռ չեք փորձել, ապա այժմ ճիշտ ժամանակն է։

Անհրաժեշտ է ՝

1 վարունգ

1 դդմիկ

1 գազար

1/4 մանուշակագույն կաղամբ

2 ճ/գ քացախ

2 /գ ձիթայուղ

Աղ

Վարունգը, գազարը և հում դդմիկը կեղևահանեք, ապա անցկացրեք քերիչով․ բանջարեղենը քերեք երկարավուն թելիկներով, կաղամբը մանրացրեք։

Բոլոր բաղադամասերը միախառնեք, համեմեք, լավ խառնեք։ Ահա և վերջ, վիտամիններով հարուստ աղցանը պատրաստ է համտեսման։

Եթե այն կցանկանաք մատուցել կծու սոուսով թռչնամսի կամ ծովախեցգետնի հետ, ապա յուրահատուկ թարմություն և թեթևություն է հաղորդում հիմնական ուտեստին:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!