Այսօր՝ ապրիլի երեսունին, դերասանուհի Զառա Սահակյանը նշել է իր 34-ամյակը։ Դերասանուհին պատմել է, թե ինչպես է նշել օրը։ Ծննդյան օրը սկսվել է կեսգիշերին։

Զառան թատրոնում փորձի է եղել, երբ տորթով անակնկալ են մատուցել ներկայացման անձնակազմն ու Women’s club-ի անդամները։ Զառան անկեղծացել է, որ հուզվել է։ Այնուհետև տանը նրան սպասել են որդին և հարևանի տղան և անակնկալ մատուցել։ Դերասանուհին նշել է, որ կարևոր է, թե ով է մատուցում անկանկալը։

Սիրելի մարդու անկանկալը նույնպես հաճելի է։ Զառան խոստովանել է, որ ինչքան էլ զարմանալի հնչի այդ օրը ուշադրությունից լարվում է։

Նշում է, որ նպատակի մարդ է, սակայն ծննդյան օրը երազանք պահում է և նկատել է, որ երազանքներն ուշ, թե շուտ կատարվում են։ Ասաց, որ իր ամենամեծ երազանքն արդեն կատարվել է և դա իր մասնագիտությունն է եղել, որին հասել է քայլ առ քայլ, չի նստել և ուղղակի երազել, այլ գործել է։

Դերասանուհին խոսելով ձեռքբերումների մասին՝ նշել է, որ կարևորագույն ձեռքեբերումը որդին է, այնուհետև առանձնացրել է աշխատանքը, քանի որ շատ դժվար է ընտրել այնպիսի աշխատանք, որ տարիների ընթացքում չհոգնեցնի։ Մեծացող թվերից չի վախենում, անգամ նշեց, որ մոռացել էր տարիքը։ Իրեն երիտասարդ է զգում։ Երիտասարդ մնալու գաղտնիքը լավատեսությունն է։