Հուզիչ ու գեղեցիկ դրվագներ Անահիտ Կիրակոսյանի դուստեր Նշանադրությանից


Ինչպես բազմիցս ասվել է, Անահիտ Կիրակոսյանը տասը տարի առաջ ստանձնել է երկու մանկահասակ աղջիկների մայրությունը՝ ամուսնանալով նրանց հայրիկի՝ Արտակի հետ։

Տասը տարի անց Անահիտին հարազատ ու սիրելի դարձած աղջիկներից Լաուրան նշանվել է։ Լաուրան տասնինը տարեկան է։

Նրա նշանդրեքի կազմակերպչական աշխատանքների մեծ մասով զբաղվել է հենց Անահիտ Կիրակոսյանը, ով մեծ հուզմունքով ու սիրով է պատրաստվել այդ կարևոր առիթին։

Անահիտը խոստովանում է, որ Լաուրայի կյանքում տեղի ունեցող ամեն մի փոփոխության մասին առաջինն իմանում է նա։

Լաուրայի նշանածի՝ Դավիթի մասին էլ առաջինն Անահիտն է իմացել, հասկացել է, որ նա լուրջ տղա է և տրամադրել է ամուսնուն, որ նա ընդունի Դավիթին։

Քանի որ տարին բավականին դժվար է եղել բոլորի համար, անցնող տավա մեջ Դավիթը կորցրել է հորը, իսկ Անահիտի ամուսինը՝ երկու զարմիկներին, նրանք նշանադրության արարողությունը հնարավորինս նուրբ ու համեստ են կազմակերպել։

Հայտնի հյուրերի շարքերում են եղել Հայկոն, Ալլա Լևոնյանը, Սոֆի Մխեյանը, Գրիշա Աղախանյանը և այլք։


Понравилась статья? Поделиться с друзьями: