Վարդան Սարգսյանը շարունակում է էքսկլյուզիվ դրվագներ ներկայացնել աշխարհի հեռավոր անկյուններից։ Այս անգամ Վարդանը գերազանցել է ինքն իրեն։

Նա իր թիմով գտնվում է Եգիպտոսում։ Նրան է միացել Ռաֆայել Երանոսյանը։ Վարդանը պարբերաբար ցույց է տալիս, թե ինչպես են անցկացնում իրենց հանգիստը, ինչ միջոցառումներ են կազմակերպում և այլն։ Սակայն այս անգամ նրանք անսպասելի և հումորային քայլի են դիմել։

Բանն այն է, որ նրանք Հորդանանից պետք սահմանն անցնեին դեպի Եգիպտոս և որպեսզի անվերջանալի հերթերում չսպասեին, Ռաֆոն դիմել է իր դերասանական վարպետությանը և ձևացրել է, թե ծանր հիվանդ է, այնուհետև ոստիկանների ուղեկցությամբ արտահերթ, առանց փաստաթղթերի ստուգման անցնում են սահմանը։

Այս մասին Վարդանը տեսանյութին կից գրել է․ «Մի քիչ պոզիտիվ՝ քնելուց առաջ։ Հորդանանից Եգիպտոս սահմանին ահավոր հերթ էր, հարկավոր էր սպասել մեկ ժամ:

Օգնեց Ռաֆոյի դերասանական վարպետությունը, ձևացրեցինք, որ Ռաֆը ծանր հիվանդ ա և առանց կոշիկ հանելու, առանց ստուգման՝ ոստիկանության օգնությամբ, արագ անցանք սահմանը: Այսիպիսի մազալու բաներ»։ Տեսանյութը՝ կից։