Հովհաննես Ազոյանն ընտրյա՞լ ունի․ դերասանը ռոմանտիկ լուսանկար է հրապարակել


Դերասան Հովհաննես Ազոյանը տևական ժամանակ է ինչ դերասանակն ասպարեզում լուռ է։  Նա գինետուն ունի և այժմ զբաղվում է դրանով։

Հովհաննես Ազոյանը 2018-ին ակտիվ մասնակցում էր հեղափոխական հանրահավաքներին։ Եվ մշտապես եղել է ժողովրդի կողքին։ Նա մնաց հրապարակում, երբ Նիկոլ Փաշինյանին առևանգեցին և ժողովուրդը միայնակ էր։

Նա կանգնած էր Աննա Հակոբյանի կողքին։ Հովհաննեսը փողոց դուրս եկավ նաև Փաշինյանի կազմակերպած  վերջին հանրահավաքին։

Հայտնի է, որ Ազոյանը ամուսնացած է եղել մոդել, դիմահարդար Մերի Մարտիրոսյանի հետ։ Սակայն Հովհաննեսի ամուսնական երջանիկ կյանքը երկար չտևեց։

Շատ անգամ են թե՛ Հովհաննեսը, թե՛ Մերին հարցազրույցների ժամանակ խոսել իրենց երջանկության և ներդաշնակության գաղտնիքների մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ ամեն բան փոփոխական է։ Նրանք երկու դուստր ունեն։

Եվ արդեն երկար տարիներ է, ինչ Հովհաննեսը միայնակ էր, սակայն դերասանը իր սոցհարթակում մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ինքը իր սիրելիի հետ է։ Մեկնաբանություններում Ազոյանին շնորհավորական գրառումներ են հղել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!