«Հոլլիվուդի աստղային արահետում․․․»․ Արմինկան լուսանկարներ է ներկայացրել աստղային արահետից


90-ականներից հայտնի և բավականին սիրված երգչուհի Արմինկան այժմ բնակվում է Ամերիկայում։ Ճիշտ է, նոր երգերով հազվադեպ է  ներկայանում, սակայն փոխարենը բավականաչափ ակտիվ է համացանցային հարթակում, որտեղ ներկայացնում է իր տարաբնույթ ֆոտոշարքերը։

Երգչուհու հետևորդները նկատել են, որ Արմինկան է՛լ ավելի է գեղեցկացել։ Մեկնաբանություններում օգտատերերը հաճախ են նշում, որ Արմինկան ասես չի մեծանում և մշտապես երիտասարդ տեսք ունի։

Այս անգամ երգչուհին հերթական ֆոտոշարքով է ներկայացել։ Լուսանկարներն արված են ողջ աշխարհին հայտնի Հոլլիվուդի աստղայի արահետում։

Հատկապես հետաքրքրական է այն հանգամանքը, որ Արմինկան տարիներ շարունակ ապրելով Ամերիկայում՝ երբեք այդ արահետում չէր նկարվել և ահա նա ներկայացրել է լուսանկարներ աստղային արահետից։ Լուսանկարներին կից երգչուհին գրել է․ «Հոլլիվուդի աստղային արահետում երբևէ ունեցած միակ ֆոտոշարքս»։

Հետևորդները գնահատել են երգչուհու նոր ֆոտոշարքը և հաճոյախոսական մեկնաբանություններ կատարել, ապա հիացել սիրելի երգչուհու անզուգական տեսքով։


Понравилась статья? Поделиться с друзьями: