«Հոգով ու սրտով ազգիս ու զինվորներիս հետ եմ». հզոր կատարում՝ նվիրված սահմանապահ զինվորներին և հայ ժողովրդին


Հայտնի բլոգեր Կարո Այրումյանը, ով նաև երգիչ է, հզոր կատարում է նվիրել այս օրերին հայրենի սահմանները անառիկ պահող սահմանապահ զինծառայողներին ու ողջ հայ ժողովրդին: Այս օրերին շատերն են իրեցն սատարումը հայտնել կարևոր պայքար մղող հայ զինվորներին:

Կ. Այրումյանի կատարումն այդօրինակ արձագանքներից է: Կ. Այրումյանը կատարում է «Կյանք ու կռիվ» հայտնի ֆիլմի համար գրված սաունթրեքը, որը մեծ սիրով ընդունվեց ժամանակին:

Երգի երաժշտությունը հեղինակել է Ա. Գրիգորյանը, իսկ խոսքերը գրել է Ա. Բարսեղյանը: Երգը ֆիլմում հնչում է Ռ. Ամյանի կատարմամբ:

Կ. Այրումյանի կատարումը շատ ազդեցիկ ու միևնույն ժամանակ զգացմունքային է: Այն հուզում է ունկնդրին երգչի հուզական մատուցման շնորհիվ: Հատկանշական է, որ կատարողն այս պահին Հայաստանում չի գտնվում: Սա նրա արձագանքն է սփյուռքից:

Սփյուռքից ևս ուշի ուշով և ուշադրության գերլարումով հետևում են հայրենի հողում կատարվող այս օրերի զարգացումներին՝ հոգով ու սրտով հայրենակիցների հետ լինելով:

Հոգով ու սրտով ազգիս ու զինվորներիս հետ եմ ✊🇦🇲

Опубликовано Karo Ayrumyan Среда, 15 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!