Քրիստինա Եղոյանն առաջնեկն ունենալուց հետո կարծես հրապարակումների բովանդակությունը փոխել է։ Դրանք միայն փոքրիկ դստեր մասնակցությամբ են։

Փոքրիկ Լեան անչափ անուշիկ ու սիրունիկ աղջնակ է, ով ասես գերել է երգչուհի մայրիկի երկրպագուներին։ Քրիստինան սիրով է կիսվում դստեր մասնակցությամբ հրաշալի կադրերով և ներկայացնում, թե որքան երջանիկ է, որ ունի հենց Լեային։

Այս անգամ դերասանուհի երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է մի քանի ամսական աղջնակին տանում հիվանդանոց հերթական բուժզննումների։

Հոլովակում երևում է, որ փոքրիկը շատ լավ է իրեն զգում մայրիկի գրկում և լաց չի ինում ինչպես շատ երեխաներ բժիշկներին տեսնելիս։ Հիվանդանոցային կադրերից հետո Քրիստինան ցույց է տվել, որ դուստրը դժվարությամբ է քնում և քնելիս էլ քիչ է քնում։

Հոլովակում նա փոքրիկ Լեային ասում է, որ հոգնել է իրենից։ Իհարկե, մայրիկի խոսքը հումորային է եղել։ Այդ մասին առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։