«Հոգիս»․ Լիլուի անչափ հուզիչ պրեմիերան, որն անհնար է առանց արցունքների լսել


Հրաշալի երգչուհի, անկրկնելի Լիլուն նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Հոգիս»։ Հուզառատ ու անչափ գեղեցիկ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է։ Հրաշալի տեսահոլովակի ռեժիսորը՝ Անի Աղասին։

Իրապես, անչափ հուզիչ ու գեղեցիկ է ստացվել տեսահոլովակը՝ հաշվի առնելով Լիլուի գեղեցիկ կարգավիճակը։ Շուտով նա ամուսնուն՝ Արկադի Վարդանյանին դուստր է պարգևելու։ Հիանալի տեսահոլովակում երևում է նրա կլորիկացած փորիկը։

Տեսահոլովակը կանաչով լի է, իսկ Լիլուն ոճին համահունչ է հագնվել։ Կադրերում նա կրում է ծաղկազարդ լայն ու թեթև զգեստ՝ բեժ երանգների մեջ։ Նրա վարսերը կարմիր գույնի են և հարդարված են նուրբ ալիքաձև։ Մյուս կերպարում Լիլուն ավելի խոշոր ծաղիկներով սպիտակ զգեստ է նախընտրել, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։

Եվ ամենաշքեղ՝ երրորդ կերպարի համար գեղեցկուհին կանաչ երկարաթևք զգեստ է ընտրել՝ պատված ծաղկային նախշով։ Անչափ գեղեցիկ ու համահունչ է նրա ոճն այս հրաշք երգին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!