Հնդկաձավար, հավկիթ և հիանալի ու հագեցնող ընթրիքը պատրաստ է․ տեսանյութ


Այս նյութում ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որի օգնությամբ հիանալի ընթրիք կպատրաստեք, կհիացնել և հագեցնող ուտեստ կմատուցեք ընտանիքի անդամներին։

Այս համեղ ընթրիքի համար անհրաժեշտ կլինի ամենահասանելի մթերքները, որոնք կգտնվի ցանկացած տնային տնտեսուհու պահարանում կամ սառնարանում։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Հնդկաձավար — 250 գ

Ջուր — 500 մլ

Հավկիթ — 2 հ․

Սոխ — 1 հ․

Գազար — 1 հ․

Բուսայուղ — 2 ճ․գ․

Աղ — 1/2 թ․գ․

Սև պղպեղ — 1/5 թ․գ․

Սխտոր — 1 ատամիկ

Պաքսիմատ

Սոուս՝

Թթվասեր — 5 ճ․գ․

Սխտոր — 1 ատամիկ

Սամիթ — փոքրիկ փունջ

Աղ՝ ըստ ճաշակի

Հնդկաձավարն անհրաժեշտ է լավ լվանալ և եփել։ Այդ ընթացքում կարելի է մանրացնել մյուս բաղադրամասերը, որոնք ունեն դրա անհրաժեշտությունը։ Այս ուտեստն իրենից ներկայացնում է հնդկաձավարով կոտլետներ, որոնք անչափ համով են ստացվում և հավատացեք՝ դուր կգան ընտանիքի բոլոր անդամներին։

Պատրաստման ողջ ընթացքը մանրամասներով առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։ Հետևեք քայլերին և ստացեք անմահական ընթրիք։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!