«Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում»․ Երևանի քաղաքապետի խոսնակը Մովսեսյանի ոսկե մեդալի մասին


Ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը ասուլիս է անցկացրել և պատմել ասոցիացիայի Երևանում բացօթյա համերգ կազմակերպելու հայտի մերժման մասին։

Ասոցիացիայի նախագահը նշել է, որ մերժումը բավականին ուշ է եղել և հավաստիացնում է՝ եթե նրանք պատասխան-նամակը ստանային օրինակ՝ ապրիլի 27-ին, կհասցնեին այն կազմակերպել այլ ձևաչափով, սակայն այս հանգամանքներում այն ուղղակի տապալվել է։ Ասուլիսի ընթացքում ուշագրավ էր այն պահը, երբ Մովսեսյանը ետ վերադարձրեց դեռևս 2019-ին Մարությանի կողմից ստացած ոսկե մեդալը։

Ասուլիսից ժամեր անց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցիալական հարթակում գրել է, որ ասոցիացիայի նախագահի պահվածքը առնվազն անհասկանալի է՝ հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում։

Նշել է, որ yerevan.am-ում արդեն մեկ օր է հանրայնացված է Մարությանի որոշումը, որ վերջինս զրկվել է ոսկե մեդալից։

Համերգի մերժման մասով պարզաբանել է, որ համաճարակի և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված չեղարկվել է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!